
Փաստաբանների պալատը քննարկել է Կոչուբաևի նկատմամբ նախաձեռնված վարույթը

Փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է պալատի մամուլի ծառայությունը։
«Ներկա փաստաբանները հայտնել են իրենց վրդովմունքը՝ փաստաբանի բիրտ ձերբակալության, քրեական հետապնդման և կիրառված խափանման միջոցի կապակցությամբ»,- հայտնում են պալատից։
Կոչուբաևի պաշտպանական թիմի հետ քննարկվել են նա պաշտպանությանն ուղղված գործողություններն ու հետագա քայլերը:
Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է։