
Բեռնատարների վարորդները փակել են Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները

Հայ-վրացական սահմանի երեք անցակետերում իրավիճակը շարունակում է լարված մնալ. բեռնատարների վարորդները փակ են պահում Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները։ Նրանք մտադիր չեն բաց թողնել արտասահմանյան բեռնատարները, քանի դեռ չի լուծվել իրենց՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու հարցը։
Նշենք, որ վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել, սակայն Կառավարությունից, ԱԳՆ–ից և ՀՀ–ում ՌԴ դեսպանատնից իրենց հարցերի պատասխանները չեն ստացել և որոշել են դիմել այս ծայրահեղ քայլին։
Ավելի վաղ Կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7 հոգանոց խմբին կառավարությունում ընդունել էին, սակայն վարորդները դժգոհ էին մնացել հանդիպումից։