«Այո՛, ես իմ Մայր Աթոռի, իմ սրբազանների, իմ ազգային բարերարի պահապանն եմ». Արամ Վարդևանյան

«Իմ երազանքն է, որ մեր երկրում այլևս չլինեն քաղբանտարկյալներ ու քաղաքական հետապնդումներ»,- այս մասին «Մեր ձևով» շարժման հրավիրած մեծ հանրահավաքի ընթացքում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ Հայաստանում «կալանքն» այլևս ամենից հաճախ լսվող բառերից է։

Նա թվարկեց, որ Հայաստանում կալանավորում են խոսքերի, մտքերի և նույնիսկ Մայր աթոռը պաշտպանող մեկ նախադասության համար։

«Մենք բոլորս ժողովրդավարության ճգնաժամի ականատեսն ենք։ Իրավունքի գերակայությունը, իրական արդարադատությունը վերացական հասկացություններ չեն, այն մեր բոլորի և մեզնից յուրաքանչյուրի առօրյա կյանքի կենսական մասն է, մեր օդն ու ջուրն է։

Երբ ապօրինաբար կալանավորում են ակցիայի մասնակցից մինչև պատգամավորներ, քահանայից մինչև սրբազաններ, գործարարից մինչև ազգային բարերար, մենք անպայման ունենալու ենք պառակտում, թուլացում, վախ և անարդարություն։ Տեր Աստված հարցրեց Կայենին՝ ո՞ւր է քո եղբայր Աբելը, իսկ նա, քանի որ չարացած էր, սուտ պատասխան տվեց Աստծուն՝ ասելով․

Կարդացեք նաև

«Մի՞թե ես իմ եղբոր պահապանն եմ»։

Այս բառերի մեջ թաքնված են հավաքական անտարբերությունն ու վախը։ Հենց այս ամենն է, որ թույլ է տալիս ունենալ այսքան քաղաքական բանտարկյալներ, հետապնդումներ։

Մենք պետք է փոխենք այս միջավայրը և միասնաբար ասենք՝ այո, ես իմ եղբոր պահապանն եմ, պետք է միասնաբար ասենք՝ այո, ես իմ սրբազանների պահապանն եմ, այո, ես իմ ազգային բարերարի պահապանն եմ, ես իմ Մայր աթոռի պահապանն եմ»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ իր երազանքն է, որ ՀՀ-ում այլևս չլինեն քաղաքական հետապնդումներ, չլինեն քաղբանտարկյալներ։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս