Պետք է փառք տանք Աստծուն, որ ունենք Սամվել Կարապետյան ու նրա նման ազգային բարերարներ. նորմալ երկրներում նրանց փայփայում են. Ֆարմանյան

«Պաշտոնն ունի նուրբ հատկություն, դա անցյալ դառնալու հատկություն ունի»,- այս մասին «Մեր ձևով» շարժման հրավիրած մեծ հանրահավաքի ընթացքում ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը։

Նա նշեց, որ Ազատության հրապարակում են՝ բարձրացնելու իրենց ձայնը հանուն արդարության, հանուն ինքնության, հանուն ազգային արժեքների։

Ֆարմանյանը շեշտեց, որ անթույլատրելի է երկրում ունենալ անարդար կալանավորված մեծագույն ազգային բարերար, հազարամյա պատմություն ունեցող Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հայրեր, հայրենակիցներ, որոնք անարդար բանտարկված են իրենց ազատ խոսքի համար։

Հայկ Ֆարմանյանն իր խոսքն ուղղեց նաև պաշտոնյաներին՝  ասելով. «Հիշեք մի կարևոր բան՝ պաշտոնն ունի նուրբ հատկություն, դա անցյալ դառնալու հատկություն ունի։ Այն, ինչ ունի սկիզբ, ունի տրամաբանական ավարտ, որոշումներն այսօր են, հետևանքները լինելու են վաղը։ Սթափվեք»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս