
Երևանում «BMW»-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե ճաղավանդակներին ու բետոնե արգելապատնեշներին

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Էդգար Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե ճաղավանդակներին ու բետոնե արգելապատնեշներին:
Shamshyan.com-ի տեղեկություններով,վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: