Ձորաղբյուր–Ջրվեժ ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes»-ն ու «Գազել»-ը․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Առինջ–Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են. մի մասը՝ Աբովյանի բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածք։

Տեսանյութեր

Լրահոս