Բաժիններ՝

Յոթ Թագավորությունների ասպետը». նոր սերիալ «Գահերի խաղի» տիեզերքից

HBO-ն պատրաստվում է ներկայացնել իր նոր ֆենթեզի սերիալը՝ «Յոթ Թագավորությունների ասպետը» (A Knight of the Seven Kingdoms), որը պատմում է «Գահերի խաղից» մոտ 100 տարի առաջ տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Սերիալը հիմնված է Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Դունքի և Եգի պատմությունները» (Tales of Dunk & Egg) պատմվածքների շարքի վրա։

Սերիալի գլխավոր հերոսներն են Սըր Դանկան Բարձրահասակը՝ ազնիվ, բայց հասարակ ծագմամբ ասպետ, և նրա երիտասարդ զինակիրը՝ Էգը, որը իրականում ապագա թագավոր Էյգոն Տարգարիենն է։

Պատմությունը տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ Տարգարիենների դինաստիան դեռ իշխում է Վեստերոսում, իսկ վերջին վիշապների հիշողությունը դեռ թարմ է։

Առաջին սեզոնը կներկայացնի առաջին պատմվածքը՝ «Թափառական ասպետը» (The Hedge Knight), որտեղ Դունքն իր ճանապարհորդությունների ընթացքում բախվում է իշխանության, պատվի և արդարության հարցերին։

Սերիալի ստեղծողները Իրա Փարքերն և Ջորջ Ռ. Ռ. Մարտինն են։

Նկարահանումները տեղի են ունեցել Բելֆաստում՝ 2024 թվականի ամռանը։

Առաջին սեզոնը կունենա 6 սերիա, իսկ յուրաքանչյուր սերիան կտևի մոտ 30 րոպե։

Սերիալը կցուցադրվի 2026 թվականի հունվարի 18-ին՝ HBO և Max հարթակներում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ արդեն պատրաստվում են նաև երկրորդ և երրորդ սեզոնները, որպեսզի պատմության շարունակությունը չուշանա։

«Յոթ Թագավորությունների ասպետը» տարբերվելու է «Գահերի խաղից» իր ձևաչափով․ այն ավելի ինտիմ և մարդկային պատմություն է լինելու՝ առանց մեծ պատերազմների ու քաղաքական դավադրությունների։

Այստեղ կենտրոնը լինելու են բարոյական արժեքները, ընկերությունը, և այն, թե ինչ է նշանակում լինել իսկական ասպետ՝ մի աշխարհում, որտեղ իշխանությունն ու փողը հաճախ հաղթում են արդարությանը։

Միևնույն ժամանակ, մնում է Վեստերոսի մթնոլորտը՝ տոհմերի մրցակցությունը, Տարգարիենների ներկայությունը և գահի շուրջ մշտական լարվածությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս