Բաժիններ՝

Նոբելյան մրցանակ ստացած անձը զանգահարեց ինձ և ասաց, որ այն ընդունում է իմ պատվին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրեն զանգահարել է Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Նոբելյան մրցանակի դափնեկիրը զանգահարեց ինձ։ Նա ասաց, որ մրցանակն ընդունում է իմ պատվին, քանի որ ես արժանի եմ դրան»,-Սպիտակ տանը լրագրողներին ասաց Թրամփը։

Ինչպես նշել է Թրամփը, ինքը չի խնդրել նրան մրցանակը տալ իրեն։

«Ես նրան չեմ ասել, որ այն ինձ տա։ Բայց կարծում եմ, որ նա կարող էր»,-հավելել է ԱՄՆ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս