Բաժիններ՝

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Մերձավանի 30-ից ավելի հասցեներում

Ոստիկանությունն այսօր ստուգումներ է իրականացրել Փարաքար խոշորացված համայնքում՝ տներում և համայնքներ մուտք գործող մեքենաներում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Վերջին սպանություններով պայմանավորված՝ Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել»,- ասացին ՆԳՆ-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031