Արցախը կմնա հայկական, եթե մեր բոլորի ուղեղների մեջ այն լինի հայկական. Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ Արցախի էջը փակված չէ:

«Նայեք, թե ԱՄՆ կոնգրեսականներն ինչ առաջարկություն են մտցրել Կոնգրես, նայեք, թե ռուս վերլուծաբաններն ինչպիսի վերլուծություններ են արել և ի՞նչ առաջարկներ ունեն: Ես չեմ ասում, որ դրանք այս պետությունների կողմից կանխորոշված հանգամանքներ են, բայց կարևոր են: Արցախը կմնա հայկական, եթե մեր բոլորի ուղեղների մեջ այն լինի հայկական»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը:

Կրկին պատասխանելով Ալմա Աթայի հռչակագրի ու Արցախը տարածքային վեճ դիտարկելու այս իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ հարցերին՝ Սերժ Սարգսյանը նկատեց՝ փրփուրներից են կախվում:

«Ալմա Աթայի հռչակագիրը հիմք չի կարող լինել: Ալմա Աթայի հռչակագրից բառացիորեն ամիսներ առաջ եղել է հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան: Բա ինչո՞ւ դրանով չեն առաջնորդվում, ինչի՞ են նորից անում դա: Էս մարդիկ ուժի զոռով ուզում են ուտեցնել մեր ժողովրդին»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս