
Թուրքիան էներգետիկ բարեփոխումների համար ՀԲ-ից 750 մլն դոլար վարկ է վերցրել

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ 750 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բայրաքթարի տեղեկացմամբ՝ այն կնքվել է «Էներգամատակարարման համակարգի փոխակերպման ծրագրի» շրջանակներում թուրքական էներգետիկ «TEİAŞ» ընկերության համար:
«Այն էլեկտրաէներգիայի մատակարարման գործընթացն ուժեղացնելու հարցում կարևոր դեր է ունենալու»,- ասել է նախարարը:
Վարկային համաձայնագիրը «TEİAŞ»-ի անունից ստորագրել է ընկերության գլխավոր տնօրեն Օրհան Քալդըրըմը, իսկ ՀԲ-ի անունից Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Հումբերտո Լոպեզը: