
Դուք շարունակում եք հավատալ Նիկոլ Փաշինյանի՞ն. 1000 սուտ ասածին. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրած ասուլիսին անդրադարձավ վաշինգտոնյան փաստաթղթերին, «Թրամփի ուղի» նախագծին:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե՝ Դուք ասացիք, որ այդ ճանապարհը կամ միջանցքը վերահսկվելու է ԱՄՆ-ի կողմից, ինչո՞ւ ունեք նման համոզմունք, որովհետև ՀՀ իշխանությունն ասում է, որ լինելու է հայ-ամերիկյան կոնսորցիում, բայց վերահսկողությունը Հայաստանն է իրականացնելու, ավելին, ըստ ՀՀ իշխանության, գործելու է փոխադարձության սկզբունքը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.
«Դուք շարունակում եք հավատալ, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյա՞նը, մենք ունենք 1000-ից ավելի գրանցված ստեր: Ուղղակի ստում է: Հենց այդ ստորագրած փաստաթղթով առանձնացվում է այդ ճանապարհը: Սա ինչ-որ բան մեզ հուշո՞ւմ է, թե՞ չի հուշում:
Սա հուշում է, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տարբեր է լինելու մյուս ճանապարհներից, հակառակ դեպքում ուղղակի անիմաստ է առանձին նշել: Եվ, որ այդ ճանապարհը երկարատև պայմանագրով փոխանցվելու է այն ընկերությանը, որն իրականացնելու է այդ ճանապարհի կառավարումը, դրանում ևս չեմ կասկածում:
Եվ չեմ կասկածում, որ Հայաստանից որևէ ազդեցություն այդ ընկերության վրա չի լինելու: Սա՝ առաջին: Երկրորդ, դուք մտածում եք, որ այդ ճանապարհի վրա, որի հետևում կանգնած է ԱՄՆ-ը, Հայաստանն ի վիճակի է լինելու ինչ-որ բան թելադրե՞լ, իրո՞ք: Այդքան միամի՞տ ենք մենք: Չի լինելու»:
Նա շեշտեց, որ ինքը՝ որպես 10 տարի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդ, այս փաստաթուղթը կարդալով՝ սա է տեսնում:
Մանրամասները՝ տեսանյութում