
Արսեն Ղուկասյանին նորից հետ են տարել Քննչական կոմիտե

Քիչ առաջ փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին ս/թ ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:
Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
168.am-ի տեղեկություններով՝ ձերբակալված Արսեն Ղուկասյանը տարվել է Աջափնյակ 2 նստավայր, որտեղ նախատեսված էր կալանքի նիստը, սակայն անհասկանալի հանգամանքներով պայմանավորված՝ նրան նորից հետ են տարել Քննչական կոմիտե։