
ՅՈՒՆԵՍԿՕ-ն վիրտուալ թանգարանում ներկայացնում է գողացված մշակութային արժեքները

ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործարկում է գողացված մշակութային արժեքներին նվիրված վիրտուալ թանգարան (Museum of Stolen Cultural Objects): Թանգարանի մշակումը սկսվել է 2022 թվականին, օգտագործում է 3D մոդելավորման և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ՝ առարկաները վերստեղծելու համար:
artguide.com-ի հաղորդմամբ՝ հարթակը նաև առաջարկում է կրթական նյութեր և տուժած համայնքների ներկայացուցիչների վկայություններ՝ արտեֆակտների անօրինական շրջանառության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար:
Թանգարանն ունի հատուկ սրահ, որտեղ ցուցադրվում են հաջողված փոխհատուցման օրինակներ՝ ցույց տալով միջազգային համագործակցության կարևորությունը թալանի դեմ պայքարում:
Այս ծրագիրը նախագծվել է Պրիտցկերի մրցանակի դափնեկիր ճարտարապետ Ֆրենսիս Կերենի կողմից և իրականացվել է Ինտերպոլի հետ համագործակցությամբ։