
Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր հրապարակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պատժի տեսակն ու պատժաչափը: Սրբազանը, հիշեցնենք, մեղադրվում է հեղաշրջման կոչ անելու մեջ:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում մեղադրանքը: Հանրային մեղադրողները այդպես էլ ողջ դատաքննության ընթացքում չկարողացան ապացուցել, որ կոչ եղել է:
Նախորդ դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց դատարանին Միքայել սրբազանի նկատամամբ որպես պատիժ կիրառել 2 տարի 6 ամիս ազատազրկումը: Դատավորը որոշումը կհրապարակի այսօր:
Հրապարակեց. Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման՝ «ամոթ» վանկարկումների ներքո:
Մանրամասները՝ տեսանյութում: