Հնդկաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ավիացիայի ոլորտում

Հնդկաստանի խոշորագույն ինքնաթիռաշինարար Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերությունը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ինքնաթիռների նոր մոդելների վրա, հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

«Ես որևէ խնդիր չեմ տեսնում այս հարցում։ Մենք Ռուսաստանին համարում ենք մեծ բարեկամ։ Մենք լավ հարաբերություններ ունենք, և ռուս մասնագետները մեզ շատ են օգնում»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ընկերության ներկայացուցիչը։

HAL-ը և Ռուսաստանը ավիացիոն արդյունաբերության ոլորտում համագործակցել են 1960-ական թվականներից ի վեր, այդ թվում՝ տեխնոլոգիաների փոխանցման միջոցով։ Մասնավորապես, HAL-ը ռուսական լիցենզիայով արտադրել է ՄիԳ-21, ՄիԳ-27 և Սու-30 ՄԿԻ կործանիչները։

Տեսանյութեր

Լրահոս