Ռուսաստանի դեսպանը պատասխանել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» իրավիճակի վերաբերյալ հարցին

Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ արտաքին առևտրային և ներդրումային գործընկերն է։ «Սունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» իրավիճակի վերաբերյալ հարցին։

«Մեր տնտեսվարողները հաջողությամբ գործում են Հայաստանի տնտեսության այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, վառելիքաէներգիան, ատոմային էներգետիկան, տրանսպորտային լոգիստիկան, բանկային գործունեությունը և այլն։ Ռուսական կապիտալով ընկերությունները Հանրապետության բյուջեի ամենախոշոր հարկատուներն են՝ ակտիվորեն մասնակցելով սոցիալական նախագծերի և ծրագրերի իրականացմանը։ Կարծում ենք՝ մեր հայ գործընկերները, իրենց հերթին, հետաքրքրված են Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության վճռորոշ ներդրման պահպանմամբ և ընդլայնմամբ՝ երկրի բարգավաճման աճի և սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմամբ»։

Ռուսաստանի դեսպանատունը և առևտրային առաքելությունը սերտ կապի մեջ են ռուսաստանցի գործարարների, ինչպես նաև պատասխանատու հայ պաշտոնյաների հետ։ Մինչ օրս ռուսաստանցի տնտեսվարողներից որևէ մտահոգիչ ազդանշան չի ստացվել։ Ավելին, մենք ունենք լավ գործող երկկողմ մեխանիզմ՝ փոխվարչապետի մակարդակով Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, որտեղ քննարկում ենք բոլոր չլուծված տնտեսական հարցերը՝ մեր դաշնակցային հարաբերություններին բնորոշ կառուցողական ոգով»,- նշել է դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930