
Ռումինիայում Օդեսայի հետ սահմանի մոտ հայտնաբերվել են ԱԹՍ-ի բեկորներ

Ռումինիայի արևելքում գտնվող Տուլչա գավառում՝ Օդեսայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորներ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին սեպտեմբերի 29-ին հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը:
«Պաշտպանության նախարարության, հետախուզության ծառայության և սահմանապահ ոստիկանության փորձագետները կուսումնասիրեն անօդաչու թռչող սարքի բեկորների հայտնաբերման վայրը: Հայտնաբերված բեկորներն առգրավվել են փորձաքննության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: