Բաժիններ՝

Թմրանյութ իրացնող տղամարդը կալանավորվել է

Սեպտեմբերի 12-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ 32-ամյա տղամարդը, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ընկերոջ հետ գնում է համաքաղաքացու տուն` թմրանյութ ձեռք բերելու:

Հետագա միջոցառումների արդյունքում ժամը 10.50-ին քրեական ոստիկանները ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, վարչություն են տեղափոխել ընկերներին:

42-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են ներարկիչներ, տարբեր գրառումներով ապակե հինգ սրվակ և կիսով լցված ներարկիչ, որում, ըստ նրա՝ մեթադոն է:

Հայտնաբերվածն ու ձերբակալվածները ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետագա գործողություններով պարզվել է, որ 42-ամյա ուղևորը ձերբակալվելուց րոպեներ առաջ մեթադոնը գնել է Վանաձորի բնակիչ 52-ամյա տղամարդուց:

Պարզվել է նաև, որ նույն օրը` ժամը 10.30-ին, նախապես պայմանավորվելուց հետո, երկու ընկերները ավտոմեքենայով նախ այցելել են Վանաձորի Նարեկացու փողոցի 33-ամյա մի բնակչի, որը նրանց տվել է յոթ հազար դրամ` իրեն մեթադոն բերելու համար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասել ոստիկանների միջամտության պատճառով:

Հայտնաբերվել ու ձերբակալվել է նաև 33-ամյա տղամարդը, որի խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով ծխամորճ:

Թմրանյութ իրացնող 52-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930