Բաժիններ՝

«Լավագույն պահերից մեկը». Ջենիֆեր Լոպեսը՝ Բեն Աֆլեքից ամուսնալուծության մասին

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը CBS News Sunday Morning-ին տված հարցազրույցում խոսել է դերասան Բեն Աֆլեքից ամուսնալուծության մասին։ Նրա խոսքերը մեջբերում է People-ը։

Ջենիֆեր Լոպեսը բաժանումն անվանել է իր կյանքի «լավագույն պահերից մեկը»։ Նա նշել է, որ բաժանումը փոխել է իրեն և օգնել է դառնալ այնպիսին, ինչպիսին նա կա այսօր:

Միևնույն ժամանակ, երգչուհին խոստովանել է, որ դժվար ժամանակներ է ունեցել «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմում աշխատելիս, որի գործադիր պրոդյուսերը Բեն Աֆլեքն էր։

«Իսկապես դժվար ժամանակ էր։ Երբ ես նկարահանման հրապարակում էի, ես ինձ երջանիկ էի զգում, իսկ երբ տուն էի վերադառնում, ամեն ինչ այլ էր։ Ես մտածում էի՝ «Ինչպե՞ս եմ շարունակելու աշխատել այս պայմաններում»,- խոստովանել է աստղը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս