
Մեդվեդևը չի բացառում Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմի հավանականությունը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը պարունակում է զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ պատերազմի վերածվելու բոլոր ռիսկերը։
«Նման հակամարտությունը պարունակում է զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ պատերազմի վերածվելու իրական ռիսկ։ Հետևաբար, մենք պետք է զգոն մնանք»,- գրել է նա Տելեգրամում: