
Հայտնի է ամենատիտղոսակիր կին բռնցքամարտիկի մահվան պատճառը

Ռուսաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի նախկին մարզիչ Վիկտոր Լիսիցինը հայտարարել է, որ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իրինա Սինեցկայայի մահվան պատճառը թրոմբն է եղել։ Այս մասին РИА Новости-ին պատմել է Լիսիցինը:
«Մահվան պատճառը թրոմբն է եղել», – ասել է Լիսիցինը։
Սինեցկայան ծնվել է Ստավրոպոլի շրջանում, 1978 թվականի դեկտեմբերի 25-ին։ Նա մարզվել է տեղի մանկապատանեկան մարտարվեստի դպրոցում և 2007 թվականին ավարտել է Ստավրոպոլի համալսարանի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը։ Նա իր առաջին երկու աշխարհի առաջնությունները նվաճել է 67 կգ քաշային կարգում և 66 կգ քաշային կարգում չորս անգամ անընդմեջ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2009 թվականին Սինեցկայան ոսկե մեդալ է նվաճել 75 կգ քաշային կարգում, իսկ երկու տարի անց՝ արծաթե մեդալ՝ 81 կգ-ից բարձր քաշային կարգում։