
Տի՛կ, ապեր, նախընտրականի ժամանակ խոսք էիր տվել՝ 2025-ին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, կատակ ես արե՞լ. Մեսրոպ Մանուկյան
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է մանկապարտեզների վերանորոգման ժամկետներին և գրել.
«Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․
Ձերոնց՝ ՔՊ-ի և Արամ Զավենի Սարգսյանի համար արդեն օրինաչափություն է, որ մանկապարտեզները փակում ու մոռանում են տեղը, բայց մի անհամեստ հարց էլի, եթե կարելի է.
Նիկոլ Փաշինյան, ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Աջափնյակում իրար կողք 3 մանկապարտեզ փակել եք ու նվազագույնը 5 տարի պետք է վերանորոգեք: Անկեղծ պատասխանեք՝ պահել եք, որ նախընտրականԻ ժամանակ նորի՞ց խոստանաք այս 3 մանկապարտեզների վերանորոգումը ( N 40, 41, 42 )։
Թե բա սիրում ենք ձեզ, ժողովո՛ւրդ․ լո՞ւրջ։
Տիգրան Ավինյան, Տի՛կ, ապեր, նախընտրականի ժամանակ խոսք ես տվել, որ 2025 թվականին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, (կատակ ես արե՞լ, ապեր)»: