
Այսօր Դիմաց լեռից իջնելիս՝ Թեղուտ գյուղի անտառում, 20 հոգանոց արշավախումբը մոլորվել էր

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20։47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմաց լեռից իջնելիս՝ Թեղուտ գյուղի անտառում, 20 հոգանոց արշավախումբ է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները Թեղուտ գյուղի մոտակա անտառում անվնաս հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել դեպի իրենց մեքենան: