
Աշխարհի չեմպիոն Պոգբան և ևս 47 մարզիկ կոչ են արել ՈՒԵՖԱ-ին որակազրկել Իսրայելին

Աշխարհի չեմպիոն Պոգբան և ևս 47 մարզիկներ կոչ են արել ՈՒԵՖԱ-ին որակազրկել Իսրայելին։ Այս մասին հաղորդում է «РИА Новости Спорт»-ը։
Կազմակերպությանը ուղարկված նամակում մարզիկներն իրենց նկարագրել են որպես «տարբեր երկրների մասնագետների միասնական ձայն, որոնք պաշտպանում են սպորտում արդարադատությունը, արդարությունը և մարդկայնությունը»։
Փաստաթղթում նշվում է, որ «Իսրայելի գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը և հակասում են սպորտում մարմնավորված հարգանքի, անվտանգության և խաղաղության սկզբունքներին»։