Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 66.000-ը

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 79  պաղեստինցի է զոհվել, իսկ 379-ը՝ վիրավորվել։

Այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի ռազմագործողությունների հետևանքով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր 66 հազար 5 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 168 հազար 162-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս