
Այս գիշեր Ուկրաինայի վրա հшրձшկումը տևել է ավելի քան 12 ժամ․ Կիևում զnհվել է չորս մարդ, 20 մարդ՝ վիրшվորվել

Անցած գիշեր թշնամին օգտագործել է մոտ 500 հարձակողական անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ «Կինժալ» հրթիռներ, այս մասին հայտարարել է Զելենսկին և խոստացել պատասխանել Ռուսաստանին ։
«Մենք կշարունակենք պատասխան հարվածներ հասցնել Ռուսաստանին, մենք նրան կզրկենք փող աշխատելու հնարավորությունից և կստիպենք նրան նստել դիվանագիտական սեղանի շուրջ», – ասել է Ուկրաինայի նախագահը: Նա հայտնել է, որ զանգվածային հարձակումը տևել է ավելի քան 12 ժամ: Կիևում զոհվել է չորս մարդ, մոտ 20-ը՝ վիրավորվել: