
2021-ին ընտրվելու համար պետք էր ծնկի գալ շիրիմների դիմաց, հիմա դրա կարիքը էլ չկա. Մեր աչքի առաջ փակվում է Եռաբլուրի էջը. Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իշխող ուժից սեպտեմբերի 27-ին ոչ մեկ Եռաբլուր չայցելեց:
Նախկինում երբ Նիկոլը ծնկի էր գալիս ամեն շիրիմի դիմաց, այսօր ծնկի է գալիս Ֆեստիվառի բեմին: Որովհետև շիրիմի դիմաց հանդիսատես քիչ կա, իսկ Ֆեստիվառին հազարավոր մարդիկ կան:
Երկրի թիվ 1 թամադայի շոուն պետք է մասսայականություն վայելի:
Իսկ դրա համար պետք է պետական միջոցներով կազմակերպվի քեֆուրախություն, որին մասնակից պոտենցիալ ընտրողների դիմաց եթե կարիք լինի ոչ միայն ծնկի կգա, այլ նաև սալտո կտա:
2021-ին ընտրվելու համար պետք էր ծնկի գալ շիրիմների դիմաց: Հիմա դրա կարիքը էլ չկա:
Մեր աչքի առաջ փակվում է Եռաբլուրի էջը: Այն վայրի էջը, որի ծավալների մեծացման մեջ Նիկոլն ունի անուրանալի ներդրում»: