Բաժիններ՝

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ վերջինը կողաշրջվել է․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են 76-ամյա Խաչատուր Գ․-ի վարած «Opel» մակնիշի և 58-ամյա Տիգրան Կ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս