
Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Մոլդովայի Հանրապետությունում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում պետք է ընտրվի Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի XII գումարման 101 պատգամավոր, հաղորդում է Moldpres-ը։
Ակնկալվում է, որ ընտրություններին կմասնակցեն քվեարկելու իրավունք ունեցող ավելի քան երեք միլիոն քաղաքացիներ։
Ընտրողները կարող են իրենց ձայնը տալ Մոլդովայի Հանրապետությունում և արտերկրում բացված 2274 ընտրատեղամասերում։ Քվեարկության գործընթացը սկսվել է տեղական ժամանակով 07:00-ին և կավարտվի 21:00-ին։
Ընտրապայքարին մասնակցում է 22 թեկնածու՝ նախապես գրանցված 23-ից։
Խորհրդարան են առաջադրվել 18 կուսակցություն և 4 անկախ թեկնածու։