Բաժիններ՝

Վթար Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Ուջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Kia» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Kia» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

«Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս