
«Երկրորդ սպանությունը նույն մարզում. ՆԳ նախարարի հրաժարականը դարձել է հրամայական»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՆԳ նախարարությունը հայտարարում է, թե Արմավիրում տեղի ունեցած սպանությունը «կենցաղային» բնույթ է կրել, իսկ ձերբակալվածը հոգեկան խնդիրներ ունի։
Սակայն փաստերը խոսում են խորքային խնդիրների մասին․ միայն մեկ մարզում, ընդամենը մի քանի օրվա ընթացքում, արձանագրվում է երկրորդ սպանությունը։
Սա արդեն պատահական դեպքերի շարք չէ, այլ՝ համակարգային ճգնաժամի ամենաակնհայտ ապացույցը։
Եթե անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում, ապա ո՞վ է պատասխանատու նրա ազատ տեղաշարժի և հանրային անվտանգության վերահսկման համար։
Սա բացահայտում է ոչ միայն իրավապահների անգործությունը, այլև պետության կողմից կանխարգելիչ քաղաքականության բացակայությունը։
Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է․ այստեղ արդեն խոսքը վերաբերում է իշխանության կողմից քաղաքական պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությանը։
Առաջին և անխուսափելի քայլը պետք է լինի այդ պատասխանատվության լուծումը՝
ՆԳ նախարարի հրաժարականը»։