
Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանության․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։
Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանության։
ՄԱԿ-ում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթը լի էր հակասություններիվ։
Արձանագրենք,որ ելույթուն խոսք անգամ չկար Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ օկուպացիայի մասին։
Չկար պահանջ Բաքվի բանտերում ապօրինաբար գտնվող հայորդիների անհապաղ ազատման վերաբերյալ։
Ամբողջ ելույթը լի էր «խաղաղություն է հաստատված» եզրույթով։
Սակայն անմիջապես դրանից հետո նույն Փաշինյանն է արձանագրում,որ «խաղաղուլյունն իր հետ բերում է հարցեր ու շարունակաբար հարցեր»։
Քանի՞ կոպեկ արժե այն «խաղաղությունը», որը նորանոր հարցեր է բերում։
Ինչպե՞ս ասում են՝ եթե համաձայնեցված չէ ամեն ինչ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ։
Փաստացի Փաշինյանն է ընդունում,որ խոստացված խաղաղության հասնելու գործում կան բազմաթիվ հարցեր։
Հենց Փաշինյանն է արձանագրում, որ օգոստիսի 8 -ից հետո էլ Ալիևը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
Ավելին. հենց Փաշինյանն է նշում, որ Ալիևի նման խոսույթը «ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ-ից» ու «կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»։
Հարց Փաշինյանին.
Եթե «կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում», էլ ի՞նչ խաղաղության մասին ես խոսում։
Կոնֆլիկտ ու խաղաղություն բառերը հակառակ իմաստ ունեն։
Դրանից քիչ անց Փաշինյանն ասում է, որ «այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում»։
Հարց.
Եթե խաղաղությունը հաստատված է, էլ ի՞նչ խաղաղության նկատմամբ հավատի մեծացում։
Եթե հավատ չկա, ուրեմն կեղծ են քո պնդումները, թե խաղաղություն է հաստատվել։
Նյու-Յորքում Փաշինյանը զարմացած բողոքում է, որ Ալիևը խոսում է «իբր Հայաստանի կապիտիւլյացիայի մասին»։
Հարց.
Ու՞մ և ումի՞ց ես բողոքում, Նիկոլ։
Դու ես Ալիևի պահանջով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը ու Ալիևի հետ ուղիղ բանակցում ։
Հիմա ի՞նչ ես եկել բողոքում։
Քո ու Ալիևի միջև միջնորդ չկա, կա ընդամենը վկա։
Իսկ վկան կողմերին կարգի հրավիրելու գործառույթ չունի։
Թե բա՝ խաղաղությունն ինձ բավարար բերկրանք է պատճառում»։
Հարց.
Ո՞րն է բերկրանքիդ պատճառը, Նիկոլ։
Արցախի հանձնումն ու կորուստը։
Հազարավոր զոհերը։
Բաքվի բանտերում մեր եղբայրների պատանդ լինելը։
ՀՀ տարածքի օկուպացիան…
Դե Ալիևն էլ տեսնում է, որ բերկրանքի մեջ ես ու երևի այդ պատճառով էլ նորանոր պահանջներ է դնում՝ շարունակելով քեզ «բերկրանք պատճառել»։
Խայտառակ ելույթ էր,Փաշինյան։
Հ.Գ. Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց։
Գարեգին Նժդեհ»։