«Եվրաեռյակն» անկարող է Իրանի հետ համաձայնության գալ միջուկային գործարքի հարցում․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «եվրաեռյակի» կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ բանակցություններին շանս չտալը ցույց է տալիս բանակցելու` նրանց լիակատար անկարողությունը։

«Սա բոլոր ճակատներում բանակցելու լիակատար ձախողում է… Իրանը պատրաստ էր և հիմա էլ պատրաստ է երկխոսության, թեև ոչ ուղղակի, այլ անուղղակիորեն։ Իրանը պարբերաբար շփվել է այսպես կոչված «եվրաեռյակի» հետ։ Սակայն այս հաղորդակցության արդյունքը հաստատում է միայն մեկ բան` «եվրաեռյակը» պետք է որևէ պատրվակ գտներ պատժամիջոցների ռեժիմը վերականգնելու համար»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես նշել է ռուս նախարարը, փոխզիջումների մասին Իրանի բոլոր առաջարկները մերժվել են:

«Երբ ինչ-որ բանի մասին հայտարարվեց, որ համաձայնության հույս կա, անմիջապես առավոտյան ի հայտ եկան նոր պահանջներ։ Դա գիտակցված գործողություն է, որն ուղղված է նրան, որպեսզի ձեռնամուխ լինեն Իրանի Իսլամական Հանրապետությանը տնտեսապես, ֆինանսապես և այլ ձևերով խեղդելու հերթական փուլին», – վստահ է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի միջուկային գործարքի տեխնիկական երկարաձգման մասին ՌԴ-ի և ՉԺՀ-ի առաջարկած բանաձևի նախագիծը (բանաձև 2231): Արևմտյան երկրները համոզված են, որ դրան կհաջորդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը։

Տեսանյութեր

Լրահոս