
«Սուրբ Հովհաննես» մատուռ տանող սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Սեպտեմբերի 27-ին, ժամը 14։08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռ տանող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն մոտ 500 մ իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։