Բաժիններ՝

Իրանի նախագահը մանրամասներ է հայտնել Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ ստացած իր վնասվածքի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News-ին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ իր ստացած վնասվածքի մասին։

«Դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկար։ Կարող ենք ասել, որ դա ծնկի շրջանում հեմատոմա էր», – ասել է Իրանի նախագահը։

Նա ասաց, որ իրեն վիրավորած ռմբակոծությունը «խիստ անօրինական և անբարոյական էր, բայց նրանց թույլատրվել էր դա անել»։

«Նրանք հարձակվեցին մեր վրա, քանի որ ուզում էին սպանել մեզ, ինչպես բոլորին։ Մենք չենք վախենում մահից կամ նահատակությունից։ Մենք ապրել ենք մեր կյանքը», – նշել է Իրանի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930