Բաժիններ՝

«Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման (Արմավիր, գ․ Այգեկ) արտադրամասում:

Այստեղ արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:

Այսպես՝

արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասա վորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը,
սարքավորված չի եղել բնական կամ մեխանիկական օդափոխության միջոցներով,
շինության սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
ենթամթերքի նախապատրաստումը չի իրականցվել առանձին տարածքներում,
սարքավորումները և գույքը հնարավորություն չի տվել իրականացնել մաքրման և ախտահանման աշխատանքներ,
սարքավորումների, գործիքների, պարագաների և բեռնարկղերի մի մասը չեն գտնվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս