Գшզայում պшտերազմը դադարեցնելու համար «ինչ-որ համաձայնության» ենք հասել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ է Գազայում պատերազմը դադարեցնելու «ինչ-որ համաձայնության», երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արաբ առաջնորդների հետ հանդիպումից հետո, հաղորդում է NBC News-ը։

«Մենք հիանալի հանդիպում ունեցանք այս տարածքի, այս տարածաշրջանի, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ», – ասել է Թրամփը։ «Մենք հիանալի հանդիպում ունեցանք։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք ինչ-որ համաձայնության հասնելուն»։

Ավելի վաղ Թրամփը ՄԱԿ-ում արաբական երկրների առաջնորդներին ասել էր, որ թույլ չի տա Իսրայելին բռնակցել Արևմտյան ափը։

Հանդիպման ժամանակ նախագահը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության 21 կետից բաղկացած ծրագիր, չնայած դեռևս պարզ չէ, թե ինչ առաջընթաց է գրանցվել համաձայնության հասնելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս