Էրդողանը կարող է մեծ ազդեցություն ունենալ Ուկրաինայում պատերազմի ընթացքի վրա, եթե ցանկանա, բայց նախընտրում է չեզոքություն պահպանել․ Թրամփ

Նա ուժեղ մարդ է։ Նա ինքնավստահ է: Ես սովորաբար չեմ սիրում ինքնավստահ մարդկանց: Բայց ես միշտ սիրել եմ նրան, ասել է Թրամփը Էրդողանի մասին:

«Նա շատ հարգված մարդ է։ Նրան հարգում են ամբողջ աշխարհում։ Նա ստեղծել է հզոր բանակ»,-ասել է նա։

Թրամփը նշել է, որ Էրդողանը կարող է մեծ ազդեցություն ունենալ Ուկրաինայում պատերազմի ընթացքի վրա, եթե ցանկանա, բայց նախընտրում է չեզոքություն պահպանել։

ԱՄՆ նախագահը նշել է, որ իր թուրք գործընկերոջը հարգում են և Պուտինը, և Զելենսկին․ «Բոլորը հարգում են Էրդողանին։ Ես նույնպես շատ եմ հարգում նրան»,- ասել է Թրամփը։

Նա նշել է, որ կցանկանար, որ Թուրքիան դադարեցներ Ռուսաստանից նավթ գնելը, քանի դեռ ՌԴ-ն շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ։

Տեսանյութեր

Լրահոս