Յուրաքանչյուր հանդիպում վերահաստատում է Հայաստանի և Էստոնիայի միջև առկա ամուր կապերը. Մարգուս Ցահքնա

Հայաստանը և Էստոնիան կիսում են կապերի հետագա ամրապնդման տեսլականը:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Էստոնիա արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան X–ի իրենց միկրոբլոգներում գրառումներ են կատարել իրենց հանդիպման վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը նշել է՝ միշտ հաճելի է հանդիպել լավ ընկերոջը: Նա հանդիպումն օգտակար է համարել առկա մարտահրավերների և բազմակողմ ֆորումներում ակտիվ ներգրավվածության վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար:

«Մենք կիսում ենք հայ-էստոնական երկկողմ կապերը հետագայում ամրապնդելու տեսլականը՝ որպես ժողովրդավար պետություններ, համախոհ գործընկերներ՝ մեր ժողովուրդների բարօրության համար»,-գրել է Միրզոյանը:

Էստոնիանի ԱԳ նախարարը ևս նշել է, որ միշտ ուրախ է՝ տեսնել Հայաստանի իր գործընկերոջը՝ Արարարատ Միրզոյանին:

«Յուրաքանչյուր հանդիպում վերահաստատում է Էստոնիայի և Հայաստանի միջև ամուր կապերը»,-գրել է Ցահքնան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930