«Ստորև՝ անդորրագրերը»․ Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի աշխատավարձից հրաժարվել է, իսկ տեղակալի պաշտոնում ստացած աշխատավարձն ուղղել է բարեգործությանը

Նարեկ Կարապետյանը գրում է. «Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ չեմ ստանում իմ ցանկությամբ), տարիներ շարունակ որպես նախագահի տեղակալ աշխատավարձ եմ ստացել։

Մի քիչ տխուր լուր:

Ստորև կցում եմ անդորրագրերը, որտեղ հստակ երևում է, որ Տնօրենների խորհրդի տեղակալի աշխատավարձն էլ փոխանցել եմ բարեգործական նպատակներով՝ «Տաշիր Բարեգործական»-ին։

Այս անգամ էլ չկպավ։

Ի դեպ Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս