Թուրքիայում 1-ին անգամ կիրառվել է սարք, որը 2 րոպեում հայտնաբերում է փլատակներում մնացածներին

Թուրքիայի Սուլեյման Դեմիրել համալսարանի դասախոս Մուստաֆա Գեչինի կողմից մշակվել է սենսորային սարք, որը երկրաշարժից հետո 120 վայրկյանի ընթացքում հայտանաբերում է փլատակների տակ գտնվող մարդկանց։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այն առաջին անգամ կիրառվել է Սամսուն քաղաքում պայմանական երկրաշարժի հետևանքների վերացման միջացառումների ժամանակ։

Այդ սարքը տեղադրվում է շենքերում և երկրաշարժից հետո 120 վայրկյանի ընթացքում կապ է հաստատվում «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) կենտրոնական գրասենյակի հետ և հաղորդում, որ տեղի է ունեցել երկրաշարժ։ Այնուհետև տեղադրված սարքը ֆիքսում է երկրաշարժից տուժածների ձայները և հաղորդում նրանց գտնվելու վայրը։

Տեսանյութեր

Լրահոս