
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Թրամփը «լվանում է ձեռքերը» Ուկրաինայի հակամարտության հարցից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ հռետորաբանության փոփոխությունը ենթադրում է, որ ամերիկացի առաջնորդը լվանում է ձեռքերը ճգնաժամից: Այս մասին հաղորդում է The New York Times թերթը։
«Այս շաբաթ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գագաթնաժողովում Թրամփի դիրքորոշման փոփոխությունը արտացոլում է նրա ցանկությունը լվանալու ձեռքերը ուկրաինական հակամարտությունից, քանի որ նրան չհաջողվեց նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ բերել»,- գրում է թերթը։
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Թրամփի շատ քաղաքական հայտարարությունների դեպքում, դժվար է տարբերակել նրա իրական համոզմունքները և անհնար է երաշխավորել, որ նա չի փոխի իր դիրքորոշումը։