
Իտալիան ներկայացրել է Պաղեստինի պետականությունը ճանաչելու իր պայմանը

Իտալիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը միայն այն դեպքում, եթե բոլոր իսրայելցի պատանդներն ազատ արձակվեն, և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը զրկվի կառավարությունում ցանկացած դերից, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում ելույթ ունենալով՝ Մելոնին հայտարարել է, որ միջազգային ճնշումը պետք է ուղղված լինի ՀԱՄԱՍ-ի, այլ ոչ թե Իսրայելի վրա, քանի որ նա է սկսել պատերազմը և խոչընդոտում է դրա ավարտին՝ հրաժարվելով հանձնել պատանդներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաղեստինի պետությունը ճանաչել են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Պորտուգալիան, Ավստրալիան եւ Ֆրանսիան։