Ալեն Սիմոնյանը Իսպանիայում հանդիպել է FESEI ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է FESEI (Fundaciցn de Estudios Estratռgicos e Internacionales) ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ հիմնադրամի մի խումբ ուսանողներ, որոնք հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ՀՀ ԱԺ նախագահին:

Քննարկվող հարցերի առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930