Այս պահին Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում եմ, ցանկանում եմ, որ արտահանձնեն Հայաստանին. Բորիս Ավագյան

«Փաստինֆոյի» հետ կապ է հաստատել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։

«Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել ոստիկանություն, փաստաթղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստանին»,-ասել է նա։

Հարցին, թե Հայաստանում իր նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարված՝ մտավախություն չունի՞, որ այստեղ իրեն ձերբակալություն է սպասվում՝ Ավագյանն ասել է, որ իր նպատակը հենց դա է։ «Թող ձերբակալեն ու քննություն իրականացնեն, հետո դատարանը կորոշի՝ մեղավոր եմ, թե ոչ»,-հայտնել է Ավագյանը։

Հիշեցնենք, որ Ավագյանը հետախուզվում է Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930