Միջազգային բարձրաստիճան մակարդակով ամրագրված է, թե ինչպե՞ս և ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. Արտակ Զաքարյանը տեսանյութեր է տարածել

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էում գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող կեղծիքներին ժամանակին անդրադարձել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:

Միջազգային բարձրաստիճան մակարդակով ամրագրված է, թե ինչպե՞ս և ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:

Արձանագրված են նաև բոլոր փաստերը, թե ի՞նչ են քննարկել ՀՀ նախագահներն Արցախի բանակցային գործընթացում: Արցախի կարգավիճակի և դրա համար անցկացվելիք ռեֆերենդումի ժամկետները, որը բերելու էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու նրա միջազգային ճանաչմանը:

Փաշինյանին պետք էր ընդամենը շարունակել ԵԱՀԿ ՄԽ բանակցաին գործընթացի տրամաբանությունը և սկզբունքները, ոչ թե բստրել «իր զրոյական կետը», մյունխենյան «սկզբունքներ» մոգոնել և հայտարարություններ անել, որոնք իրավունք տվեցին Բաքվին պատերազմ սանձազերլել, այնուհետև տոտալ պարտության տանող գործողություններ անել, ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, դրանով նոր առիթ տալ Բաքվին ռազմական նոր ագրեսիայի ու բռնի տեղահանման և այլն:

Սխալը, չիմացությունը նույն հարցում՝ լինում է մեկ կամ երկու անգամ:

Երրորդ անգամից ավելին՝ վերածվում է միտումի, դիտավորության կամ ծրագրված դավադրության:

Արցախի և ազգային օրակարգի մյուս հարցերում, 2018թ. առ այսօր տեղի է ունեցել ոչ թե միամիտ սխալներ կամ նախկինում ստեղծված իրավիճակից ստիպված ելքեր, այլ տեղի է ունեցել և ունենում միտումնավոր հրաժարում, հանձնում, ձախողում, թուլացում և հայկական գործոնի թրքահպատակեցում»:

Տեսանյութեր

Լրահոս