
Մեղայասսու. 2 եպիսկոպոս եք կալանավորել, ուզում եք բարձր ռեյտինգ ունենա՞ք. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին
«Մեղայ Աստծո, մեղայ Աստծո, մեղայ Աստծո». այսպես արձագանքեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երբ լրագրողներն ասացին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Էջմիածնում հավաք անել՝ ընդդեմ եկեղեցու։
«Եթե ուզում են երկիրը քանդել՝ քանդում են եկեղեցին ու ընտանիքը, հիմա իրենք դա անում են, որովհետև հանձնարարական ունեն դրսի ուժերից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ղուկասյանի խոսքով՝ հայ ազգի տերն Աստված է, ՔՊ-ականներին չի հաջողվի քանդել եկեղեցին։
«Կեղծավորնե՛ր, գնացեք ձեզ մաքրեք, գնացեք ձեր դարդը լացեք, թե Աստծուն ինչ պատասխան պիտի տաք, հետո մնացած մարդկանց մասին մտածեք»,- նշեց նա։