Նույնիսկ դրանից հետո կարող է ԵՄ անդամ չդառնանք, բայց մեր խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության գերխնդիրն է հասնել Եվրամիության ստանդարտներին բոլոր բնագավառներում, միաժամանակ իշխանությունը հասկանում է՝ դրանից հետո էլ Հայաստանը կարող է չդառնալ ԵՄ անդամ։

Այսօր Երևանում անցկացվող «Ժողովրդավարության ֆորում»-ի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հիմնական խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է, որովհետև երբ որ մենք էդ կետին հասանք, ընդունվենք՝ լավ, չընդունվեք՝ մենք մեր արդյունքը, մեր խնդիրը լուծել ենք, մենք մեր ստանդարտների հարցը լուծել ենք»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հաճախ է հարց հնչում, թե որքանով է իրատեսական, որ Հայաստանը մի օր կանդամակցի Եվրամիությանը, սակայն կառավարության խնդիրը ստանդարտներին հասնելն է։

Տեսանյութեր

Լրահոս