
Փաշինյանի հայտարարությունները ոչ թե ժողովրդավարության, այլ քաղաքական մանևրի և սեփական պարտությունների պատասխանատվությունից խուսափելու փորձի դրսևորում են․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բանավե՞ճ, թե՞ դեմագոգիա
Նիկոլ Փաշինյանը կրկին նախկին նախագահներին հրապարակայնորեն հրավիրում է բանավեճի։
Սակայն այս կոչը ոչ թե իրական բանավեճի պատրաստակամության, այլ հերթական քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում է։
Հենց Փաշինյանի նախաձեռնությամբ լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Այդպիսով ոչնչացվեց միջազգային միջնորդական ձևաչափը, և ԼՂ հարցում միջնորդների բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի արձագանքները կորցրին իրենց խորհրդապահական բնույթը։
Այլևս որևէ հիմնավորում չկա այդ փաստաթղթերը գաղտնի պահելու համար։
Եթե Փաշինյանը իսկապես ցանկանում է բանավեճ, ապա պետք է նախ հրապարակել բոլոր փաստաթղթերը, առաջին հերթին՝ 2019 թվականին իր սեղանին դրված փաթեթը։
Միայն այդ դեպքում հասարակությունը կկարողանա տալ օբյեկտիվ գնահատական Հայաստանի չորս ղեկավարների ղարաբաղյան քաղաքականության արդյունավետությանը և որոշել՝ կա՞ արդյոք իրական հասարակական պատվեր նման բանավեճի։
Հակառակ պարագայում Փաշինյանի հերթական հայտարարությունները ոչ թե ժողովրդավարության, այլ քաղաքական մանևրի և սեփական պարտությունների պատասխանատվությունից խուսափելու փորձի դրսևորում են։
Այսօր հասարակության պահանջը պարզ է․
● բացել փակ դռները,
● հրապարակել փաստաթղթերը,
● և միայն դրանից հետո խոսել բանավեճի մասին։
Առանց այս քայլերի Փաշինյանի առաջարկները վերածվում են դեմագոգիայի և հասարակական կարծիքը մոլորեցնելու հերթական փորձի»։